Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշտոցի բնապահպանները պայքարում են «ոչինչ հնարավոր չէ փոխել» սկզբունքի դեմ

Փետրվար 22,2012 10:17

Մեր հասարակության մեծամասնությունը առաջնորդվում է այն սկզբունքով, որ ոչինչ հնարավոր չէ փոխել, որը բերում է խոր նիհիլիզմի, հարմարվողականությայն կամ արտագաղթի: Մաշտոցի պուրակում հավաքված երիտասարդներն իրականում կռիվ են տալիս ոչ թե մի քանի կրպակների ապամոնտաժման, այլ այս կարծրատիպը փշրելու համար։ Նրանք նույնիսկ ծայրահեղ միջոցների դիմելով՝ փորձում են ցույց տալ, որ անհնարին թվացողը կարելի է ու պետք է դարձնել հնարավոր։ Սա այն ծիլն է, որն անհրաժեշտ է հասարակության առողջացման համար։

Նախկինում բոլոր առողջ նախաձեռնությունները ձախողվել են՝ առաջին հերթին անհարկի շահարկումների, ամբիցիաներին հագուրդ տալու, փոխադարձ անհանդուրժողականության պատճառով։ Երիտասարդների այս նախաձեռնությունը սնվում է միայն առողջ ու համընդունելի մտածողությունից, քաղաքին, երկրին, սեփական իրավունքներին տեր լինելու բնական պահանջից։ Նրանց աննահանջ կեցվածքը, հետեւողականությունը, իրենց ուժերին վստահ լինելու իրողությունը, ռոմանտիզմը ապահովում են այն լավագույն հանգրվանը, որը կարող է բերել այս խնդրի շուրջ հասարակական բյուրեղացմանը։ Բայց դրա համար անհրաժեշտ է, որ այդ որակյալ փոքրամասնությունը քանակական մեծամասնության վերածվի։ Իսկ դա կախված է բոլորիցս, յուրաքանչյուրիցս…

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829