Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Մաշտոցի պուրակում ութօրյա հացադուլ սկսելու մասին էր հայտարարել պուրակն ապօրինի շինարարությունից ազատելու համար պայքարող ակտիվիստներից մեկը` Բայանդուր Պողոսյանը.«Ընդունելու եմ միայն ջուր»:
Քիչ առաջ Բայանդուրի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ մոտ մեկ ժամ առաջ նա դադարացրել է հացադուլը: Բայանդուրը մասնավորապես գրել էր.«Ժող, հացադուլն ավարտված է, պարոն փոխգնդապետը զանգ ստացավ «ամենավերին ատյաններից», ու պրեսսայի ներկայությամբ հայտարարեց, որ շինարարությունը կանգ է առնում շաբաթվա ընթացքում: Ինչքան էլ որ ես կասկածամիտ լինեի առանց փաստաթղթերի նման հայտարարության նկատմամբ, ինձ հետ կանգնած ու ինձ սկզբից վերջ աջակցող ընկերներիս հորդորները, որ նման ակցիաները պետք են այն ժամանակ, երբ էլ դիմելու ատյան չունենանք, ինձ համոզեցին: Ի վերջո, եթե մեզ խաբել են, ոչինչ չի խանգարի մեզ վաղը հացադուլը վերսկսել տասնապատիկ շատ մարդկանցով: Հուսով եմ՝ հասկանում եք: Ինձ հետ այնտեղ կանգնած բոլորը կհաստատեն, որ ցանկացած պնդում, թե ես ետ եմ կանգնել, անհիմն է:
Ասու՞մ էի՝ դուխներդ մի գցեք:))) հաղթելու՛ ենք»: