Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանի համոզմամբ, Տարոն Մարգարյանը վատ խորհրդատուներ ունի

Փետրվար 21,2012 23:01

Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակների ու դրանց հետագա ճակատագրի մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի այսօրվա հայտարարությունը բնապահպան Կարինե Դանիելյանի կարծիքով՝ փոխզիջման առաջարկություն էր: Մեր այն հարցին, թե քաղաքապետն ի՞նքն է փոխզիջումների գնալու, թե՞ բնապահպաններից է այդ քայլն ակնկալում, տիկին Դանիելյանը պատասխանեց. «Փոխզիջումը երկուստեք է լինելու, բայց այս պահին կդժվարանամ ասել, թե ինչ տիպի զիջումներ են սպասվում: Առաջընթացի հույսեր կան: Պարզապես ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքապետը վատ խորհրդատուներով է շրջապատված: Նրա շրջապատում այնպիսի մարդիկ են, որոնք ժամանակին այս անօրինականությունները թույլ են տվել, անուններ չեմ տալիս, բայց հուսով եմ, որ քաղաքապետը մեր քաղաքը կդարձնի այնպիսին, ինչպես ժամանակին Ավան համայնքն էր »:

Նրա համոզմամբ, քաղաքապետի բացատրողական հայտարարությունը բնապահպանների նստացույցի արդյունավետության մասին է խոսում:

Տիկին Դանիելյանի խոսքերով, Մաշտոցի պուրակում նախատեսված կրպակների լինել-չլինելու հարցը դեռ երկար է քննարկվելու, իսկ երկու օրից այն հանրային խորհրդի օրակարգում է դրվելու. « Հույս ունենք, որ այսքան սկանդալից հետո կրպակատերերը քաղաքն այնքան կսիրեն, որ կհամաձայնեն ուրիշ տեղ տանել իրենց կրպակները: Քաղաքապետին էլ եմ այսօր այս առաջարկել՝ նա ոչ դրական ոչ էլ բացասական պատասխան տվեց »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829