Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելի սանիկի ջիպը հայտնաբերվել է

Փետրվար 21,2012 21:20

Այսօր՝ փետրվարի 21-ին, ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում ՃՈ է ներկայացել «ջիպ» մակնիշի 10 ՏՏ 045 համարանիշի ավտոմեքենայի սեփականատերը։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայի սեփականատերը հետաքննիչին հայտնել է, որ իր մեքենան, որը վարում էր իր ընկերը, փետրվարի 18-ին Շիրազի փողոցում դուրս է եկել հանդիպակաց գոտի, հարվածել Երևանի բնակիչ, 69-ամյա Մաքսիմ Գալստյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի 30 ՍՕ 186 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև հեռացել վթարի վայրից։

Ինչպես փետրվարի 18-ին դեպքի վայրից «Առավոտին» հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շիրազի փողոցում «ջիպ» մակնիշի 10 ՏՏ 045 համարանիշի ավտոմեքենան, դուրս գալով հանդիպակաց գոտի, հարվածել էր Երևանի բնակիչ, 69-ամյա Մաքսիմ Գալստյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի 30 ՍՕ 186 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի։

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել էին, որ վթարից հետո ջիպի վարորդը մոտեցել էր վթարի վայրին և քմծիծաղ տալով՝ հեռացել։ Կատարվածի մասին ֆոտոլրագրողը հայտնել էր դեպքի վայր ժամանած Երևանի ՃՈ աշխատակիցներին։

Հավաքվածները պատմել էին, որ այդ ջիպը պատկանում է ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի սանիկին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829