Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ԵԿՄ-ն Արամ Սարգսյանին հրավեր չէր ուղարկել

Փետրվար 21,2012 21:03

Aravot.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, առաջին անգամ ԵԿՄ-ից այդ կազմակերպության շաբաթ օրը տեղի ունեցած համագումարին մասնակցելու հրավեր չէր ստացել: Թե ինչո՞ւ՝  մեր խնդրանքով պարզաբանեց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը: Նրա մատուցմամբ, ԵԿՄ-ն համագումարին ներկա լինելու հրավեր ուղարկել էր Սպարապետի ծնողներին, Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրն էլ՝ Արմեն Սարգսյանը, լինելով ԵԿՄ անդամ, մասնակցել է համագումարին եւ վերընտրվել է «Երկրապահների» ղեկավար մարմնի՝ վարչության կազմում: Ինչ վերաբերում է կոնկրետ Արամ Սարգսյանին, ապա Վարդանյանի ասելով, ԵԿՄ-ում դրա վրա չեն էլ սեւեռվել՝ թերեւս, ավելորդ ձեւականություն համարելով, որովհետեւ ԵԿՄ-ն Արամ Սարգսյանի ավագ եղբոր՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնադրած կազմակերպությունը, տունն է, ուր Արամ Սարգսյանը  կարող է մտնել առանց հրավերի, տան տիրոջ իրավունքով: «Գուցե, մենք իսկապես թերացել ենք ու պիտի հատուկ հրավիրեինք, բայց բոլոր դեպքերում որեւէ միտում այստեղ չի եղել եւ չկա: Արամ Սարգսյանը, բացի այն, որ միության անդամ է, նաեւ ԵԿՄ-ում միշտ սպասված մարդ է, նա կարող է ցանկացած պահի եւ առանց հրավերի գալ ԵԿՄ, մասնակցել համագումարներին, անգամ որոշել՝ ում հրավիրել եւ այլն»,-ասաց Վարդան Վարդանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829