Երգչուհի Ջուսը (Juice)Պահք չի պահում, որովհետեւ առանց մսի չի կարող: Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ընդհանրապես ինքն այդ «օրենքներին» չի հետեւում, բայց իր շրջապատում կան մարդիկ, որոնք ամեն տարի պարտադիր Պահք են պահում: «Իհարկե՝ Պահքն իր խորհուրդն ունի, ասում են՝ դրանից հետո ուղեղն ավելի մաքուր է դառնում, ամեն ինչ ավելի ճիշտ ես ընկալում, բայց իմ պարագայում հակառակը կլինի՝ իմ էներգիան կկորի, եթե միս չուտեմ»:
Ջուսը տեղյակ է, որ Պահքի շրջանում կենդանական սնունդ չօգտագործելուց բացի, պետք է չստել, չհայհոյել, մեղք չգործել, սակայն, ըստ նրա ,շատ Պահք պահողներ կան, որ 48 օր իրենց մի կերպ են զսպում՝ «48 օրից հետո այնպես են հայհոյում, այնքան միս են ուտում…»:
Juice-ը համամիտ չէ այն կարծիքի հետ, որ Պահքի շրջանում պահված երազանքն իրականանում է՝ «կարծում եմ, որ առանց Պահքի էլ եթե հավատաս, հավատք ունենաս, միս ուտելով, թե առանց մսի՝ անպայման երազանքդ կկատարվի»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ