Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննությունն իրոք տոն է». Հոգեբանի կարծիքով

Փետրվար 21,2012 20:27

 

 

Ուսանողները հաճախ են տառապում սթրեսից: Հիմնական պատճառը ասում են`հենց քննություններն ենԻմ զրուցակիցը հոգեբանական գիտությունների թեկնածու, «Սատար» հոգեբանական կենտրոնի հիմնադիր,ԵՊՀի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Հրաչ Հովհաննիսյանն է:

Քննաշրջանում ուսանողները դժգոհում են,որ սթրեսի են ենթարկվում: Ի՞նչ է կատարվում:

-Իսկապես քննաշրջանն ուսանողների մի զգալի մասի համար կարող է լինել սթրեսածին: Դա կախված է ուսանողի համար պատասխանատու, որոշ առումներով մի քիչ վտանգավոր արարողությունից: Մեծ աշխատանք կատարելուց կամ չկատարելուց հետո ներկայանալ քննությանը և իրենց ակնկալիքը ստանալ, բավական լուրջ սպասելիք է: Այս ամենը կախված է հաջողություն-անհաջողություն հարաբերակցության գնահատման հետ: Այդ ուսանողի համար կարևոր է համարվում քննության արդյունքը: Այս դեպքում քննությունը բնականաբար բերում է լարված իրավիճակ:

-17 տարեկան աղջիկը հայոց լեզվի և գրականության քննության շեմը չհաղթահարելու պատճառով ինքնասպան է եղել: Ի՞նչ պետք է անել, որ խուսափենք նման դժբախտ դեպքերից:

-Պետք չէ եզրակացություններ անել, թե ինչ պատճառով է ինքնասպան եղել: Հնարավոր է, որ դա ընդամենը եղել է վերջին կաթիլի էֆեկտը: Իրականում ինքնասպանության մտքեր ունեցող մարդիկ ունենեն լուրջ նախատրամադրվածություն: Նրանք կյանքի տարբեր ասպարեզներում հասցրել են կուտակել այդ բացասական բաղադրիչները: Պետք է եղել վերջին կայծը, որպեսզի դա պոռթկա և դուրս գա: Կարծում եմ` քննությունն էլ եղել է վերջին կայծը:

Սթրեսն ունի՞ իր դրական բնութագրերը:

-Գոյություն ունի սթրեսի մի տեսակ, որը կոչվում է F սթրես: Դրանք առաջ են բերում հաճույքի զգացում, ծիծաղ և ուրախություն: Դրանք հուզականությամբ լարվածություններն են:

Իսկ քննական շրջանները կարո՞ղ են դրական ապրումներով ուղեկցվել:

_Չի բացառվում, որովհետև կապ ունի ինքնաբավարարվածության հետ: Երբ ուսանողը պատրաստվում է քննությանը, անհամբեր սպասում է, որ պետք է պատասխանի, կարող է դրական ազդեցություն ունենալ: Դա էլ ամրապնդվում է, երբ գնահատականը բարձր է լինում: Արդյունքում առաջանում է F սթրես:

Երբեմն ուսանողը մոռանում է քննական նյութը:Դրա պատճառներից մեկը կարո՞ղ է սթրեսը հանդիսանալ:

-Անշուշտ, որովհետև նյութի պահպանումը հիշողության մեջ միայն պայմանավորված չէ նրա մեխանիկական հատկանիշներով: Այն պայմանավորված է հուզական վիճակներով և անձնային առանձնահատկություններով: Եթե տվյալ անձնավորության հոգեկան աշխարհում ինչ որ բան է կատարվում, ներքին կոնֆլիկտներ ունի, ապա կարող է առաջանալ ինֆորմացիայի մասնակի, կամ լրիվ կորուստ:

Ի՞նչ պետք է անել, որ քննաշրջանը բացասաբար չանդրադառնա ուսանողի վրա:

-Ուսանողը նախ պետք է հաշվի առնի, որ կա քննություն և նախապես տրամադրվի: Ամենակարևորն այն է, որ ոչ միայն գիտելիքի հավաքագրում անի, այլ նաև ներշնչվի: Քննության ժամանակ չմտածի, որ ստիպված է հարցաքննության ենթարկվել: Վերջապես քննությունը  մշակույթ է և յուրահատուկ փոխհարաբերությունների ձև: Բանավոր քննության ժամանակ դասախոսն էլ կարող է լարվածությունը ցրել, իր հարցադրման ձևերով:

-Երբեմն ստացվում է այնպես, որ ուսանողը մեկ օրում մի քանի քննություն է հանձնում: Դրանից ավելի մեծ սթրեսներ չե՞ն առաջանում:

Ասեմ, որ ոչ թե ինքն է մեկ օրում մի քանի քննություն հանձնում, այլ իրեն ստիպում են: Տարբեր բովանդակություն ունեցող առարկաներ կարող են իրար խանգարել: Այս երևույթը կոչվում է ինտերֆերենցիա:

Դուք, արդեն որպես դասախոս, ընդունու՞մ եք, որ քննությունը տոն է:

-Քննությունն իրոք տոն է,քանի որ տոն են կոչվում բոլոր այն իրադարձություններն,որոնք ամեն օր չէ,որ լինում են: Եթե ուսանողները կարողանան այսպես ընդունել ու նշել քննությունները, կհաղթահարվեն բոլոր բացասական սթրեսներ:

 Անուշ Առաքելյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829