«Եվրատեսիլ 2012» մրցույթում Ուկրաինան ներկայանող արտիստը սեւամորթ երգչուհի Գայտանան է: Պարզվում է՝ երգչուհու մաշկի գույնը Ուկրաինայի որոշ պաշտոնյաների համար անցանկալի է. «Ազատություն» կուսակցությունն իր դժգոհությունն է հայտնել ու հայտարարել, որ չնայած երգչուհին տաղանդավոր է, սակայն, իրենք դեմ են, որ իրենց երկիրը ներկայացնի սեւամորթ երգչուհի:
Կուսակցության անդամ Յուրի Սիոոտյուկն էլ հայտարարել է՝ «Մրցույթը կդիտեն միլիոնավոր մարդիկ ու կտեսնեն, որ Ուկրաինան ներկայացնող մասնակիցը չի պատկանում մեր ռասսային ու նրան կասոցացնեն ինչ-որ աֆրիկյան պետության ներկայացուցչի հետ»: