Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իսպիրյանը քաղաքական հետապնդումներից չի վախենում (Տեսանյութեր)

Փետրվար 21,2012 19:44

Այս պահին Մաշտոցի այգում մոտ 4 տասնյակ ոստիկանների հսկողությամբ կատարվում են  «բուտիկների» մաքրման աշխատանքները: Ակտիվիստներ Գոռ Հովհաննիսյանը եւ Լեռնիկ Ամիրյանը կոչ արեցին երեկվա նման «արխային» չընկնել ու տուն չգնալ. «Տեսնո՞ւմ եք, մի օր արխային ընկանք, տեսեք ինչ կատարվեց: Մեր գնալուց հետո երեկոյան 21.30 մենք հանձնել ենք տարածքը ոստիկաններին, 23.30-ին բերել են բանվորներին, մինչեւ լուսադեմ էդ խեղճ բանվորներին աշխատացրել են էդ ցրտին: Մեզ հորդորում էին՝ ծննդատան մոտ եք գտնվում, մի աղմկեք, բայց իրենք իրենց «բալգառկաներով» ու «դռելներով» անհանգստացրել են ոչ միայն հասարակությանը, այլ նոր ծնվող մանկանը»: Aravot.am-ի հարցին, թե պայքարի ի՞նչ ձեւեր եք առաջարկում, ակտիվիստներն ասացին, որ իրենց սրտի կոչով են ամեն ինչ անելու:

Այսօր այգում նաեւ «ստաժավոր» ակտիվիստների մեծարման երեկո էր: Ակտիվիստները ներկայացնում էին, թե ովքեր են առաջին իսկ օրվանից իրենց կողքին եղել. «Բոլոր տղաները, ովքեր վախենում են մրսել, ասենք, որ առաջին օրվանից այս աղջիկն այստեղ է եղել, էս տան կնիկն է դարձել, կոպիտ ասած: Նայեք իրեն, ինքը ավելի շատ տղա է»,-Անահիտին այսպես ներկայացրեց Գոռը:

Ակցիայի մասնակիցների հետ էր նաեւ երգիչ Արթուր Իսպիրյանը: Նա ասաց, որ եկել է որպես բնապահպան եւ կոչ արեց գործընկերներին միանալ իրեն. «Այսօր ես իմ տղային ասում եմ՝ արի գնանք այգի, ասում է՝ չեմ գա էն այգին, այնտեղ երկաթներ կան ու միլիցիոներներ»: Մեր հարցին՝ պայքարի ո՞ր ձեւերն են ձեզ համար ընդունելի, ի՞նչ անել, տաղավարները ոտքի տա՞կ տալ՝ նա պատասխանեց. «Ոչ ոք պետք է անտարբեր չլինի, բոլորը պետք է այս խուլիգանության դեմ պայքարեն: Այգին պետք է մնա այգի»: Մեր հարցին՝ չե՞ք վախենում քաղաքական հետապնդումներից եւ չեք՞ վախենում, որ ձեզ ակտիվիստների կողքին տեսնելով՝ հետագայում ձեր տեսահոլովակները հեռուստաեթերով չեն ցուցադրվի, նա պատասխանեց. «Իմ այգին է սա, իմ քաղաքի՞ց պետք է վախենամ, սա քաղաքական պայքար չի: Տեսահոլովակ չունեմ եւ չեմ էլ ուզում. ինձ համար մեծ պատիվ է հեռուստատեսությամբ չերեւալը»:

Քաղաքապետարանից ակտիվիստներին կանչել են եւ ասել, թե «մենք գիտենք ձեր թիկունքին ովքեր են կանգնած»: Ակտիվիստների խոսքերով՝ «Մեզանից ոչ ոք այսօր քաղաքականացված չէ, որպես քաղաքացի է այստեղ, եւ եթե կա ինչ-որ քաղաքական գործիչ, որ «տակերով» ասում է, թե այս ամեն ինչը ես եմ կազմակերպել, կամ քաղաքական ուժ, որ ասում է՝ ես եմ դրա թիկունքին կանգնած, մենք բոլորս միասին մեր մատով իրենց աչքերը կհանենք ուղղակի: Չի կարելի, նման արտահայտություններ մի՛ արեք»:

Ակտիվիստները որոշեցին վաղը առավոտյան ժամը 10-ից նորից հավաքվել. «Ուղղակի ծնկաչոք աղաչում ենք, ամեն մեկդ ձեր հետ 10 հոգի մարդ բերեք: Քաղաքապետարանում նստած մարդիկ, ճիշտէ  մի պահ շեղվել են, բայց մենք իրենց խնդրում ենք՝ դարձի եկեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829