Մաշտոցի պուրակի համար պայքարող երիտասարդ երեւանցիներից մեկը՝ Բայանդուր Պողոսյանը, որոշել է այսօրվանից 8-օրյա հացադուլ սկսել: Դեմ լինելով այդ պուրակում որեւէ կառուցապատում անելուն` նա որոշել է միայն ջուր է խմել: Մեր հարցին, թե ինչի՞ է մտադիր հասնել իր հացադուլով՝ նա պատասխանեց. «Մտադիր եմ ապացուցել այն մարդկանց, ովքեր մտածում են, որ սա անլուրջ է, ոչ մի արդյունքի չի բերելու, մարդիկ վճռական չեն տրամադրված, ես ուզում եմ իրենց ցույց տալ, որ ցանկացած ՀՀ քաղաքացի կարող է գալ այստեղ ու ապացուցել իր վճռականությունը՝ թեկուզ հացադուլի միջոցով: Ես ընդունելու եմ դատարկ ջուր»: Երիտասարդ հացադուլավորը հացադուլն ու նստացույցը կդադարացնի միայն այն ժամանակ, երբ կրպակներն ապամոնտաժվեն եւ այգին ազատագրվի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև