Փետրվարի 19 ին Երևանի քաղաքապետարանն ահազանգ է ստացել այն մասին, որ նույն օրվա գիշերը Ազատության պողոտա 12/1 հասցեում գտնվող պուրակում ապօրինի ծառահատում է իրականացվել:
Տեղազննության արդյունքում պարզվել է, որ հատվել 6 կենսունակ ծառ, որոնցից 3-ը թույա ծառատեսակի ` կոճղի 10,12 և 13 սմ տրամագծերով, 1 հատ հացենի և 2 թեղի` կոճղի համապատասխանաբար 19, 15 և 11 սմ տրամագծերով:
Ապօրինի ծառահատման փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն և քաղաքապետարանը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության Երևան քաղաքի բնապահպանության տեսչություն և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնին`համապատասխան ընթացք տալու համար:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն