Լրահոս
Օրվա լրահոսը

Կինը պնդում է, որ իր զինվորական ամուսնուն դրդել են ինքնասպանության (տեսանյութ)

Փետրվար 21,2012 18:46

Այսօր՝ փետրվարի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը զրուցել է, ըստ պաշտոնական հաղորդագրության, հունվարի 18-ին Երևանի Նոր Նորքի 2-րդ փողոցին հարակից կիսախարխուլ խրճիթի նմանվող տանը ինքնասպանություն գործած զինծառայող, ավագ ենթասպա Վահան Ասլիկյանի կնոջ՝ Քրիստինե Խաչատրյանի հետ: Վ. Ասլիկյանը տեղափոխվել էր Ս. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ էլ 4 ժամ անց մահացել էր:

Ֆոտոլրագրողի հետ ունեցած զրույցում Վ. Ասլիկյանի կինը հայտնել է, որ իր ամուսինը ինքնասպան է եղել ՀՀ ՊՆ X զորամասում տեղի ունեցած գույքային պակասորդի համար: Վ. Ասլիկյանը, որը  ՀՀ ՊՆ համակարգում աշխատել է 7 տարի, ինքնասպանություն գործելուց առաջ բացատրագիր է գրել, որն այս պահին գտնվում է ՀՀ ՊՆ 4-րդ կայազորային քննչական բաժնում:

Բացատրագրում գրված էր. «Խնդրում եմ ինձ չմեղադրել, որովհետև ես որ իմ վաշտը ընդունում էի, ինձ իմ վաշտի հրամանատարը ասաց, որ ընդունի վաշտ այդպես պակաս, բայց դու գրի, որ լրիվ նորմալ է»:
Արդեն մի քանի օր է, Վ. Ասլիկյանի կինը փորձում է 4-րդ կայազորային քննչականում հանդիպել քննիչ, կոչումով մայոր Նարեկ Երեմյանին, սակայն նրան ասում են, որ քննիչը արձակուրդում է, իսկ նոր քննիչը իրեն կկանչի: Նոր քննիչի տվյալները չեն ասում:
Ինքնասպանությունից առաջ Վ. Ասլիկյանը իր 4-ամյա տղային՝ Վարդանին, տարել է մանկապարտեզ՝ երեխային ասելով, որ քեզ մանկապարտեզից տանելուց բուլկի եմ բերելու, ու երեխան մինչև այսօր սպասում է, որ հայրիկը իրեն բուլկի է բերելու:
Մանրամասները՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829