Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գիզիրյանը իր վարչության պետերին չի վստահու՞մ

Փետրվար 21,2012 18:36

Արթիկի պատվավոր քաղաքացի, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն այսօր իր շքախմբի հետ շրջել է Արթիկի դպրոցներում: Ըստ  ականատեսների, նա զննել է  բոլոր դպրոցների բոլոր անկյունները, անգամ ճաշարաններն ու զուգարանները` ճշտելու, թե ի՞նչ  խնդիրներ ունեն տվյալ կառույցները: Հետաքրքիրն այն է, որ  արթիկցի տնօրենները լեղապատառ սպասել են, թե այս անգամ ո՞ր տնօրենին ոտքի վրա պաշտոնաթող կանի գեներալ մարզպետը, սակայն այդպիսի փաստ, բարեբախտաբար, չի գրանցվել:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզ ոտք դնելուն պես` մոտ երկու տարի առաջ,  Գիզիրյանը լրագրողների հետ  համատեղ շրջայց կատարեց իր հայրենի Արթիկ քաղաք ու ոտքի վրա ազատեց  6-րդ դպրոցի տնօրեն  Ռոբերտ Աղաբաբյանին: Պատճառն այն էր, որ դպրոցի տնօրենը աշխատանքի ժամին տեղում չէր, այնտեղ  ներքին հարդարման աշխատանքներ էին կատարվում, սակայն դասասենյակների առաստաղները փնթի ձևով էին հարդարել:  Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը aravot.am- ին փոխանցեց, որ մարզպետը եղել է  ոչ միայն Արթիկի դպրոցներում, այլեւ Գյումրիի ու գյուղերի, ընդհանուր հաշվով` մոտ 100 կառույցում, որից 30-ը Գյումրիում, 70-ը` գյուղերում: «Թեև ես որպես  կրթության վարչության պետ, կամ Ալբերտ Մարգարյանը` որպես քաղաքաշինության վարչության պետ, պարոն Գիզիրյանին անընդհատ ներկայացնում ենք այս կամ այն դպրոցի խնդիրները, սակայն նա գնում, տեղում համոզվում է, գերադասում է  իր աչքով տեսնել, մանկավարժներից այս մասին ճշտել ու սեփական դիտարկումներն անել:Ասեմ, որ շատ էֆեկտիվ են այս այցերը, նա ի վերջո պիտի ճշտի, թե որտեղ օգտագործի առաջին պետական միջոցը, օրինակ այսօր հանդիպեց Արթիկի ավագանուն ու քննարկման դրեց`առաջին պետական միջոցը օգտագործել փողոցի՞, տանիքի՞, թե՞ դպրոցի վերանորգման համար: Ի վերջո նա պիտի լսի առաջարկությունները, որպեսզի կարողանանք մարզից շինարարական ճիշտ ծրագիր ներկայացնել, բացի այդ դա մարզպետի առավելությունն է, որ նա մանկավարժների հետ ուղիղ կոնտակ ունի», – իր ղեկավարին այսպես գովեց  վարչության պետը:

Իսկ մարզպետը ձեռքի հետ քաղաքական թեմաներ չի շոշափու՞մ, ասենք, նախագահի կամ ՀՀԿ-ի գովազդը չի անու՞մ, մեր այս հարցին պարոն Մինասյանը պատասխանեց. «Բացարձակապես, մենք արդեն հանդիպել ենք մարզի 3000 մանկավարժի, կարող եք գնալ ու նրանցից ճշտել, ես ձեզ վստահորեն եմ ասում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829