Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցում ձեռք են առնում էն մարդուն, ով տենց ա խոսում». Փետրվարի 21-ը` Մայրենի լեզվի օր

Փետրվար 21,2012 18:28

Հայաստանում տոնը նշվում է 2005 թվականից, երբ Հայաստանի խորհրդարանը «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում հաստատեց նաև Մայրենի լեզվի օրը` հիմք ունենալով ՅՈՒՆԵԿՕ-ի` 1999թ ընդունած որոշումը: Չնայած «Լեզվի մասին»  օրենքի առկայությանը` ներկայումս գրեթե բոլորը խեղաթյուրում են մայրենի լեզուն` օգտագործելով ժարգոնային արտահայտություններ, օտարաբանություններ և այլն: 2-րդ կուրսի ուսանողուհի Գոհարն ասում է. «Կարելի է այդ օրը հայտարարել նաև գրական խոսելու օր, քանի որ մենք բոլորս էլ աղավաղվում ենք մեր լեզուն` օգտագործելով օտար բառեր, բարևի փոխարեն ասում ենք` привет, հաջողության փոխարեն` пока, շատերն էլ միմյանց դիմում են ապե, քուրո»: Տասնմեկերորդ դասարանի աշակերտ` Գոռ Բադալյանն էլ անկեղծանում է . «Մինչ 5-րդ դասարանը ուսուցիչների հետ խոսում էի մաքուր հայերենով, բայց հիմա մի տեսակ քաշվում եմ, տղերքից շատերը դա ամոթ են համարում, նույնիսկ դպրոցում ձեռք են առնում էն մարդուն, ով տենց ա խոսում»:

Ներկայումս «գռեհկաբանությամբ» լեցուն հեռուստատեսությունը նույնպես աղավաղում է մայրենի լեզուն: Սերիալների, ֆիլմերի, հաղորդումների սիրված հերոսների խոսելաոճն ընդօրինակում են հատկապես դեռահասները: Հանրային հեռուստաընկերության տնօրենի տեղակալ Լեւոն Գալստյանը սրա վերաբերյալ ասում է. «Հենց երիտասարդներից է կախված լեզվի մաքրության պահպանումը, այսօրվա հեռուսատեսությունը` հատկապես ֆիլմերը աղավաղում են մեր լեզուն, մենք բացառել ու բացառելու ենք գռեհկաբանությունը»: Լրատվական դաշտը նույնպես զերծ չէ այս ամենից: Լեզվաբան Դավիթ Գյուրջինյան էլ անդրադառնալով ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության աշխատանքին ասում է. «Մինչև հիմա նախարարությունների կողմից մենք ստանում ենք լատինատառ հաղորդագրություններ, հայերի նկատմամբ վերաբերմունքի խնդիր կա: Եթե ամենքը իր չափով ինչ-որ բան անի, վիճակը կբարելավի»:
Հիշեցնեմ, որ 2010թ ճանաչվել էր մայրենի լեզվի տարի:

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829