Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ԱԺ պատգամավոր դառնալու ցանկություն չունի և առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը: Այս մասին նա հայտնեց Slaq.am–ի հետ զրույցում:
Սուրեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Հանրապետական կուսակցությունն արդեն իսկ որոշում է կայացրել թիվ 37 ընտրատարածքում (ք. Գորիս, Սիսիան և հարակից գյուղեր) մեծամասնականով իր թեկնածուի առաջադրման հարցում: ՀՀԿ-ն Սուրեն Խաչատրյանի հետ միասին սատարելու է երիտասարդ ՀՀԿ-ական Հայկ Գևորգյանին: Վերջինս ընդամենը 28 տարեկան է, գիտությունների թեկնածու, նախկինում դպրոցում դասավանդել է մաթեմատիկա:
«Ես շատ եմ իրեն հավանում ու որոշել եմ անպայման ամեն հարցով աջակցել: Նա շատ խելացի է, տիրապետում է 4 լեզվի, ուրախ կլինեմ, եթե Հայկն ընտրվի»,- նշեց Սուրիկ Խաչատրյանը:
Նշենք, որ թիվ 37 ընտրատարածքում գործող պատգամավորը ՀՀ նախագահի եղբայրն է` Ալեքսանդր Սարգսյանը:
Կարդացեք նաև