Բայանդուր Պողոսյանը այս պահից 8 օրյա ժամկետով հացադուլ է հայտարարել Մաշտոցի պուրակում։ Նա պատրաստվում է 24 ժամ մնալ այգում՝ առեւտրի կրպակիների շինարարությունը դադարեցնելու պահանջով։
Իր հացադուլի մասին Բայանդուրն առայժմ տեղյակ է պահել ՀՀ ոստիկանությանը, այնուհետեւ տեղյակ կպահի նաեւ Կարմիր խաչին եւ քաղաքապետարանին:
«Դրանով ուզում եմ ապացուցել, որ այստեղ ակցիա անողները թույլ մարդիկ չեն, այլ կամային են եւ հոգով պինդ»,- ասաց Բայանդուր Պողոսյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ