Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿՄ-ում լռում են

Փետրվար 21,2012 17:05

Երեկ տեղեկացրել էինք, որ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին չէին հրավիրել շաբաթ օրը կայացած ԵԿՄ 9-րդ համագումարին: Ի դեպ, դա առաջին անգամն էր, որ պարոն Սարգսյանին չէին հրավիրում ԵԿՄ համագումարին: Արդեն երկու օր է Aravot.am-ը փորձում է «Երկրապահ կամավորականների միությունից» պարզաբանումներ ստանալ՝ թե ինչո՞ւ որոշվեց Արամ Սարգսյանին չհրավիրել կազմակերպության համագումարին:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ կայացած 8-րդ համագումարին, երբ դեռ, այսպես ասած, ավելի թարմ էին 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունները, երբ դեռ կալանավայրերում էին գտնվում ԵԿՄ նախկին անդամներ՝ Արամ Սարգսյանին հրավիրել էին ԵԿՄ համագումարին: Վերջինս էլ ներկա էր, անգամ ելույթ ունեցավ ու ողջույնի խոսք ասաց: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում քաղաքականացնել ԵԿՄ համագումարին իր ներկայությունը, որ այդ կազմակերպությունն, անկախ ամեն ինչից, իր համար գերագույն արժեք է եւ անհատների գործունեությունը չի ցանկանում վերագրել կազմակերպությանը:

ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանն անգամ մեր հարցը լսել չցանկացավ: Ասաց՝ գործող կարգի համաձայն, մեկնաբանությունները՝ լրատվության բաժնից: Տվյալ բաժնի աշխատակցին ուղղված մեր բոլոր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829