Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ կարելի է Պուտինին, չի կարելի Սարգսյանին (Տեսանյութ)

Փետրվար 21,2012 17:01

«Ոչ մեկին թող չզարմացնի, թե մենք ինչի ենք նման հայտարարությամբ հանդես եկել, մեր ծրագիրը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը մեր ամենամեծ ռազմավարական գործընկերն է, եւ մենք շահագրգիռ ենք Ռուսաստանը տեսնել ամուր, միասնական եւ ուժեղ: Տվյալ դեպքում մենք գտնում ենք, որ Պուտինի դեպքում Ռուսաստանը չի տրոհվի, Ռուսաստանը ուժեղ կլինի եւ որպես ռազմավարական գործընկեր՝ կնպաստի, որ մեր երկրում նույնպես կայունությունը պահպանվի»,- այսպես բացատրեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն իրենց կուսակցության աղմուկ հանած հայտարարությունը՝ Պուտինին պաշտպանելու մասին:

Քանի որ այսօրվա ասուլիսին տիկին Սարգսյանը եւ նրա կուսակից ընկեր Գուրգեն Եղիազարյանն անընդհատ խոսում էին երկակի ստանդարտներից, նկատեցինք, որ եթե իրենք Պուտինին են կայունության եւ ամրության երաշխավոր տեսնում, Հանրապետական կուսակցությունն էլ պնդում է, որ Սերժ Սարգսյանն է Հայաստանում նման կայունության երաշխավորը, ինչո՞ւ չեն ընդունում: Տիկին Սարգսյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն միանշանակ պետք է գովերգի Սերժ Սարգսյանին, որովհետեւ իրենց լիդերն է, իսկ ի՞նչ է մտածում մեր ամբողջ ժողովուրդը ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի մասին… եթե այցելեք մեր մարդկանց տները, կհասկանաք, թե ինչ արժեք եւ ինչ իմիջ ունի Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829