Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ունի Պրեսկոտը Պուտինի հետ (Տեսանյութ)

Փետրվար 21,2012 16:52

Այսօրվա ասուլիսի ժամանակ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը դժգոհեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնից, որը Հրազդանում  լինելով միայն մեկ ընտրատեղամասում» հայտարարեց, որ ժողովրդավարական ընտրություններ են եղել,  չլսելով այն հրազդանցի կնոջը, որն ասում էր, թե ինչու ամբողջ շենքին տվեցիք փողը, ինձ չտվեցիք»: Ապա դժգոհեց, որ  ԱՄՆ-ից մի Կոնգրեսմեն է գալիս եւ հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը պետք է տարածաշրջանում օրինակ ծառայի»:

Հաշվի առնելով դա՝ «Առավոտը» հետաքրքրվեց՝ ԱՄՆ-ից դժգոhություններ ունեք, դրա համա՞ր եք Պուտինին այդքան լավ վերաբերվում: Պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Նախ եւ առաջ կոնկրետ իմ դժգոհությունը սկսվեց այն բանից, երբ պարոն Պրեսկոտը երեւաց Հայաստանում: Ես այդ ընտրությունները (2008թ.) անվանում եմ պրեսկոտյան ընտրություններ, երբ նա չսպասեց, որ իր ներկայացուցիչները ներկայացնեն տեղեկանքներ, թե ինչ է եղել ՀՀ սահմաններում ընտրությունների օրը, բազմիցս եմ ասել՝ առեւանգումներ, ծեծուջարդ, մարդկանց ահաբեկել, զենքով հարձակումներ, վստահված անձանց գողանալ տանել, եւ այս պարագայում նա 10.30-ին ասում է, որ ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին են համապատասխանում»:

Սակայն ի՞նչ կապ ունի դա Պուտինի հետ: Ահա թե ինչ պարզաբանեց պարոն Եղիազարյանը. «Երբ տեսանք, թե Ռուսաստանում ինչ «խախտումներ» են եղելՌուսաստանում 200 հազար տեղամաս կա, մի երկիր է, որտեղ ինքնաթիռը մի ծայրից մյուսը 14 ժամ է թռնում, փոքրիկ Հայաստանը չի, որ «Ժիգուլիով» հյուսիսից հարավ 4 ժամում կարող ես իջնել, եւ Ռուսաստանի հետ համեմատել չի լինի, էն խախտումները, որ բերել են Ռուսաստանի համար, «Միացյալ Ռուսաստանի» խախտումների համար՝ դրանք ուղղալի ծիծաղելի են: Գոյություն ունեն երկակի մոտեցումներ, երկակի ստանդարտներ, մի դեպքում կարելի է ասել, որ ժողովրդավարական են եւ համապատասխանում են եվրոպական չափանիշներին, մյուս դեպքում կարելի է գամել խարանի սյունին եւ ամեն ինչ ասել մարդկանց: Մենք ընդամենը դա ենք արձանագրել, եւ այո, եթե համեմատես կոմունիստների ընտրությունները եւ այս խեղկատակությունը, որ հիմա է արվումՍա խեղկատակություն ա, ճիշտ է, էն ժամանակ կթվորուհին կգնար ԱԺ, բայց դա ավելի լավ չի՞, քան երբ որ հանցագործն ա գնում ԱԺ նստում »:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829