Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանը՝ ՀՀԿ նախագա՞հ (Տեսանյութ)

Փետրվար 21,2012 16:40

 

«Կգնաք պետռեգիստր կներկայացնեք թղթերը, կգրանցեն, հետո կասեն երկու ՍԴՀԿ կառույց կա, մեկը Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած, մեկը՝ Պերկուպերկյանի: Եթե չալարեն, ուրիշները գնան, կարող է էլի մի տաս կառույց ավելանա:…Վաղը մյուս օրը մենք, մի հատ տեղակալ կա Պետռեգիստրում՝ Բաբայան, իրեն էլ ենք դատի տալու, որովհետեւ նա շատ լավ գիտեր ինչ է կատարվում, էդքանից հետո տեղեկանք է սրանց տալիս… Զանգել եմ, ասում եմ՝ այ  ընկեր, այս ի՞նչ եք ձեզ թույլ տալիս: Ասում է՝ թղթեր են բերել, որ տեղի է ունեցել համագումարը եւ իրեն են ընտրել: Ասում եմ՝ եթե ես թղթեր բերեմ, որ ես եմ ՀՀԿ-ի նախագահը Սերժ Սարգսյանի փոխարեն, կգրանցե՞ք»,-այսպես ներկայացրեց երկու ՍԴՀԿ-ի ֆենոմենը՝ լյուդմիլասարգսյանական ՍԴՀԿ-ի անդամ Գուրգեն Եղիազարյանը:

Ըստ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի՝ իրենք դիմել են Արդարադատության նախարարություն և դատախազություն՝ պահանջով, որ պատժվեն նրանք, ովքեր կեղծիքի միջոցով գրանցել են նոր ՍԴՀԿ: Սակայն եւ տիկին Սարգսյանը եւ պարոն Եղիազարյանը վստահ էին, որ Գեւորգ Պերկուպերկյանը ընդամենը դրածո է՝ Վահան Շիրխանյանի եւ Սեդրակ Աճեմյանի ձեռքին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829