Լրահոս
Օրվա լրահոսը

Մինի-ցույց ԵՊՀ-ում՝ գիտաժողովի ժամանակ

Փետրվար 21,2012 16:35

ՀՌԱՀ նախկին անդամ Մուշեղ Հովսեփյանը բողոքում է հեռուստաեթերից

Այսօր Մայրենի լեզվի օրվա առթիվ կազմակերպած միջոցառումների շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ համատեղ անցկացրեց «Հեռուստատեսությունը եւ հասարակությունը» խորագրով գիտաժողով: Գիտաժողովը կայացավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Չարենցի անվան դահլիճում:

«Բակային, ժարգոնային արտահայտությունները մեր հեռուստատեսությունների թեթեւ ձեռքով ներխուժեցին հայկական եթեր: Այժմ գլոբալիզացիայի պայմաններում մայրենիի պահպանման խնդիրն ավելի արդիական է դարձել: Հրատապ լուծում է պետք»,- փաստեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը:

Ի թիվս այլոց, զեկույցով հանդես եկավ նաեւ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Ռուբեն Սաքապետոյանը եւ նշեց, որ լավ բան է նկատել մեր եթերում` ավելի շատ է սկսել հնչել մայրենին: «Անգրագիտության առաջ պետք է փակել: Պետք է մտցնել գրաքննություն անգրագիտության դեմ և ոչ թե գաղափարների»,-հավելեց պարոն Սաքապետոյանը: Նրա ելույթի ընթացքում դահլիճում հայտնվեցին երիտասարդներ` «Հեռուստատեսությունը ճաշակ է թելադրում», «Պարգեւեք մեզ անվտանգ եթեր», «Հեռուստասերիալները զոմբիացնում են», «Մի խախտեք մեր իրավունքը» պաստառներով: Գիտաժողովի կազմակերպիչները նրանց անմիջապես հեռացրեցին դահլիճից՝ քանի որ պաստառների վրա կային մի շարք ուղղագրական սխալներ:

Անի ՄԿՐՏՉՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829