Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր- Պետրոսյանը Մատենադարանի մոտ ինքնահաստատվելու խնդիր ունի» (Տեսանյութ)

Փետրվար 21,2012 15:45

Այսօր Aravot.am-ը ճարտարապետ Լեւոն Իգիթյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է կարծիք հայտնում Մաշտոցի այգու կրպակների օրինականության մասին, եթե չի եղել այդ տարածքում ու իր աչքով չի տեսել, թե ինչ է կատարվում: Նա պատասխանեց. «Ես գիտեմ, որ դա ժամանակավոր է, դրա համար էլ չեմ զբաղվում դրանով: Ինչի՞ գնամ, նախ այնտեղ այգի չկա, այդ որ անընդհատ բոլորդ ասում եք այգի` դա այգի չի` կեղտի մեջ կորած մի տարածք էր, ինչի՞ մինչեւ այդ չէիք նկատում: Որպես ժամանակավոր միջոց` դա արվում է` Աբովյան փողոցը փրկելու համար»:

Մեր դիտարկմանը, որ հանրությունը բորբոքվում է, որովհետեւ տեսնում է, որ մեկի կրպակը հանում են, մյուսինը մնում է` պարոն Իգիթյանը պատասխանեց. «Դրանից չի: Մարդիկ կան, որ ինքնահաստատման այլ ճանապարհ չունեն»: Մեր հարցին` ցույցերն ինքնահաստատվելու տարբերա՞կ են` նա պատասխանեց. «Մատենադարանի ցույցերն ինչի՞ համար են, երկրի մասին մտածելու համա՞ր են: Այն մարդիկ, որոնք ամեն ինչ արեցին, որ այս ազգն առողջությունը կորցնի, հիմա իրենք խոսում են ազգի, ազգի շահերի մասի՞ն: Այն, որ մենք վերարկուներով էինք քնում, որ տեսողություն կորցրեցինք»: Մենք ճշտեցինք` այսինքն՝ Լեւոն Տեր- Պետրոսյանը Մատենադարանի մոտ ինքնահաստատվելու խնդի՞ր ուներ` պարոն Իգիթյանը վստահեցրեց, որ՝ այո. «Բա ինչ, ինքնահաստատման խնդիր ունի, բա ոնց: Այդ տարիքին չպիտի ունենար ըտենց խնդիր մարդ: Ինքնահաստատման խնդիրներն ավարտվում են 20-25 տարեկան ժամանակ: Եքա մարդիկ են դառել, ուրիշ ձեւ չունեն ինքնահաստատվելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829