Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ամենամեծ դժվարությունը ստեղծագործական ճգնաժամն է». Բլոգերն է կարծում

Փետրվար 21,2012 15:38

18-ամյա Նարեկ Գրիգորյանը վաղուց է ավարտել դպրոցը, հիմա էլ սովորում է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի բաժնի առաջին կուրսում: Ընկերոջ` Վահե Շահվերդյանի բլոգոսֆերայում ունեցած հաջողություններից է, որ ոգևորվել է և որոշել է բացել իր սեփական բլոգը` Armfashion.am-ը: Անվանումից արդեն իսկ կարելի է ենթադրել, թե ինչ ուղղվածություն ունի. Հայկական նորաձության մասին է:

«Քանի-որ դա Հայաստանում շատ քիչ է քննարկվում, ընտրեցի հենց այդ ուղղությունը»,- ասում է Նարեկը:

Տեղեկություններ հավաքելով հայ մոդելների մասին` փորձում է նրանց ավելի հասանելի ու ծանոթ դարձնել մեր հասրակությանը: Անկեղծանում է, որ հենց մոդելներն են տեղեկություններ տալիս իրենց կյանքից ու կարիերայից:

Բլոգը ոչ մի շահադիտական նպատակ չունի, իսկ ընտրած թեմաներն էլ` շատ շատերին են հետաքրքում:

Բլոգոսֆերայում դժվարությունների շատ է հանդիպել: Իր խոսքով` ամենամեծ դժվարությունը  ստեղծագործական ճգնաժամն է ու այն, երբ հաջողությունը երես է թեքում քեզանից: Իսկ այդպիսի պահեր էլ Նարեկի մոտ շատ են եղել: Բայց այն, ինչին հասել է, հասել է միայնակ` առանց որևէ մեկի օգնության:

Բլոգի հետ կապված դեռ շատ անելիքներ ու փոփոխություններ ունի, բայց ցանկանում է, որ ընթերցողի համար դա գաղտնիք մնա:

Երգել, ֆիլմեր դիտել, զբաղվել սպորտով. բլոգերի մնացած հետաքրքրություններն են: Բացի սրանցից` սիրում է ազատ ժամանակն ընկերների հետ անցկացանել: Դժգոհում է միայն դասերը չհասցնելուց, քանի-որ հիմնական ժամանակը տրամադրում է բլոգին:

 

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829