Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի` ՀԱՊԿ-ը չի օգտագործվի ընդդիմության դեմ պայքարում

Փետրվար 21,2012 15:35

Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեսակամուրջի ձևաչափով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան լրագրողների խնդրանքով անդրադարձավ  այն հարցին, թե արդյոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՀԱՊԿ-ն կարո՞ղ է միջամտել նաև հայաստանյան ներքաղաքական կյանքին` անվտանգության ապահովման նպատակով: Ն. Բորդյուժան պատասխանեց. «Եթե ազգային կարգապահություն սահմանող օղակները չեն կարողանում կարգուկանոն հաստատել երկրում, պետության սահմանների ներսում ստեղծվում է քաոս, տեղի են ունենում զանգվածային անկարգություններ, ապա  ՀԱՊԿ-ի կոնսենսուսային որոշմամբ հնարավորություն կա օգտագործելու ՀԱՊԿ-ի ուժերը երկրում կարգուկանոն հաստատելու նպատակով: Այդպիսի պայմանավորվածություն կա, որի ուղղությամբ մենք աշխատում ենք: Բայց ՀԱՊԿ-ը ոչ թե խառնվելու է, որ որոշումներ կայացնի, կամ ընդդիմության դեմ պայքարի, այլ երկրում կարգուկանոն հաստատելու, քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: ՀԱՊԿ-ը ժանդարմային ֆունկցիաներ  չի իրականացնելու, և սա փորձ չէ ՀԱՊԿ-ն օգտագործել քաղաքական պայքարի համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829