Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի գովազդը` ԱԺ-ի պաշտոնական կայքում

Փետրվար 21,2012 15:30

www.parliament.am-ը Ազգային ժողովի պաշտոնական կայքի հասցեն է: Կայքում պետք է որ մեր քաղաքացիները տեղեկատվություն ստանան խորհրդարանի ու նրա գործունեության վերաբերյալ: Համենայնդեպս, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի ողջույնի խոսքում այդպես է նշված, եւ այդպես է հուշում նաեւ տրամաբանությունը: Սակայն պաշտոնական կայքը, որի աշխատանքների համար ծախսվել եւ ծախսվում են պետական ռեսուրսներ, գերազանցապես Հանրապետական կուսակցության ազդագիր է հիշեցնում:

Օրինակ, փետրվարի 15-ին, ԱԺ-ի պաշտոնական այդ կայքում օրվա նորությունների մեջ լուսանկարներ ու տեղեկատվություն են տարածել, թե ինչպես է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հանդիպել Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային: Ավելին, ներկայացված է, թե ինչ մտքեր է հայտնել Գալուստ Սահակյանը` իրենց կուսակցության քաղաքական սկզբունքների մասին` ասելով, որ «առաջիկա խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու վճռականություն» ունեն : Գալուստ Սահակյանը նաեւ դեսպանին վստահեցրել է, թե «Քաղաքական դաշտն ու մթնոլորտը Հայաստանում այնպիսին է, որ բոլոր քաղաքական ուժերը լիարժեք կարող են դրսեւորել իրենց հնարավորությունները»:

Նկատենք, որ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես բազմաթիվ հանդիպումներ է ունենում տարբեր դեսպանների, պաշտոնյաների հետ: Ուստի հարց է առաջանում, թե ինչո՞ւ այդ հանդիպումները լուսաբանելու առաքելությունը www.parliament.am-ը չի ստանձնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829