Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի նախկին խորհրդականն ուզում է համագործակցել ԲՀԿ-ի հետ

Փետրվար 21,2012 14:07

Հայաստանն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ: Տարածաշրջանում ընթացող Հայաստանի համար ոչ նպաստավոր գործընթացները, երկրի ներսում էապես ծանրացած սոցիալական վիճակը, ահագնացող արտագաղթը, ժողովրդի մեջ տարածվող հուսալքության տրամադրությունները թելադրում են ավելի ակտիվ դիրքորոշում ունենալու անհրաժեշտությունը:

Հայաստանը կարիք ունի նոր տնտեսական քաղաքականության, լայն հասարակական կոնսոլիդացիայի: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մենք պարտավոր ենք վերաբերվել ամենայն լրջությամբ: Դրանք ավելին են, քան խորհրդարանական ընտրությունները: Մեծ հաշվով, դա ընտրություն է ապագայի Հայաստանի հարցում: Խորհրդարանից է կախված, թե ինչպիսին կլինեն մեր օրենքները և որքանով կնպաստեն երկրի զարգացմանը:

Ես պաշտոնապես դիմել եմ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին`քաղաքական համագործակցության տարբերակներ քննարկելու խնդրանքով:

Վստահ եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» ունենալու է վճռորոշ դերակատարում առաջիկա ընտրությունների ժամանակ: Ինձ հատկապես հոգեհարազատ է նրա նախագահի, ամիսներ առաջ հնչեցրած լայն կոնսոլիդացիայի թեզը: Սա սկզբունք է, որն, իրոք, կարող է համախմբել մեր ժողովրդի բոլոր առողջ ուժերին, անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից:

Ես հավատում եմ նաև, որ քաղաքական ուժերի համագործակացությամբ հնարավոր է զսպել ընտրակեղծիքները և անցկացնել ազատ ու արդար ընտրություններ:

Ստեփան Մարգարյան

«Ջավախք» հիմնադրամի նախագահ

Հիշեցնենք, որ Ստեփան Մարգարյանը 2000-2008 թթ. եղել է ՀՀ վարչապետի խորհրդականը` Մերձավոր սփյուռքի և տարածաշրջանային ինտեգրացիայի հարցերով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829