Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տնօրենը խոշոր գումարներ է հափշտակել

Փետրվար 21,2012 14:02

«Սամոշ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարչի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել` հիշյալ ընկերության տնօրենի կողմից խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մասին:

Մասնավորապես, նախնական տվյալներով, հաստատապես իմանալով, որ ընկերության կողմից կառուցված 51/2 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 1 կիսակառույց բնակարանը դեռեւս 2009թ. դեկտեմբերի 29-ի նոտարական վավերացված առուվաճառքի նախնական պայմանագրով վաճառվել է, գնորդներից թաքցնելով առուվաճառքի փաստը, 2010թ. հուլիսի 3-ին եւ 2010թ. օգոստոսի 25-ին ակնհայտ կեղծ առուվաճառքի նախնական պայմանագրերով ՍՊ ընկերության տնօրենը վերոհիշյալ բնակարանը կրկին վաճառել է երկու տարբեր անձանց:

Վաճառքից գոյացած առանձնապես խոշոր չափերի գումարները` ընդհանուր առմամբ 31 774 000 դրամ, հափշտակվել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ վարչություն` նախաքննություն կատարելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829