Գյումրեցի նիզականետորդ Մելիք Ջանոյանը Հայաստանին հերթական օլիմպիական ուղեգիրն է բերել:
Ադլերում անցկացված ատլետիկայի համառուսաստանյան ավանդական բաց մրցաշարում նա գործիքը նետել է 79, 71 մետր: Այս արդյունքով Մելիք Ջանոյանը ոչ միայն անձնական նոր ռեկորդ է սահմանել, այլեւ 21 սմ-ով գերազանցել է օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք տվող վարկանիշային նվազագույն պահանջը: