Երեկ սիրողական բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի վեց անդամներ մեկնեցին Սոֆիա՝ մասնակցելու «A» կարգի միջազգային մրցաշարի:
Հավաքականի մարզչական խորհուրդը հաստատել է մրցավայր մեկնող հետեւյալ մարզիկների անունները. Հովհաննես Դանիելյան՝ 49 կգ քաշային կարգ, Բարեղամ Հարությունյան՝ 52, Հովհաննես Բաչկով՝ 56, Վլադիմիր Սարուխանյան՝ 60, Արթուր Խաչատրյան՝ 81, Սերգո Պողոսյան՝ +91:
Հավաքականի հետ որպես տեխնիկական պատվիրակ մրցավայր մեկնել է նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
«Առավոտ» օրաթերթ