Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայը Թուրքիայում գյումրեցիներին վաճառել է թուրքի

Փետրվար 21,2012 13:14

ՀՀ ոստիկանության Շիրակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիի մի քանի  բնակիչների՝ Թուրքիայում սեռական շահագործման ենթարկելու դեպքի առթիվ: Երկու անձ կալանավորվել են, իսկ գործը ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն: Պարզվել է, որ երեւանցի, Թուրքիայում ժամանակավոր բնակվող, «Դոկտոր» մականվամբ Ս. Մարտիրոսյանը հավաքագրել է Գյումրիի բնակչուհու (զոհերի անունները չենք հրապարակի-Ռ. Մ.) եւ 2010թ.  օգոստոսին տեղափոխել է Տրապիզոն քաղաք:

Տրապիզոն հասնելուն պես՝ Ս. Մարտիրոսյանը  մեկ այլ հայի՝ Ն. Մովսիսյանի միջոցով  գյումրեցի զոհին  հանձնել է ազգությամբ թուրք, կավատ ոմն Սաֆայի: Վերջինս 4 օր տեւողությամբ օրական 20 ժամ  Ն. Մովսիսյանին եւ   կնոջը ենթարկել է սեռական շահագործման, իսկ ստացված գումարները տվել Ս. Մարտիրոսյանին:  Ն. Մովսիսյանը եւ զոհը հրաժարվել են զբաղվել մարմնավաճառությամբ, իսկ կավատ Սաֆան նրանց հանձնել է Թուրքիայի ոստիկանությանը, որի արդյունքում նրանք արտաքսվել են Թուրքիայից: Նախաքննության տվյալներով՝ Ս. Մարտիրոսյանը շարունակել է Ն. Մովսիսյանից պահանջել  պարտքը վերադարձնել,  իսկ չունենալու դեպքում  հավաքագրել եւ Թուրքիա  տեղափոխել այլ աղջիկների՝ սեռական շահագործման համար: Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ն. Մովսիսյանը խաբեությամբ, դայակություն կատարելու պատրվակով հավաքագրել եւ 2011թ. օգոստոսի 4-ին Տրապիզոն է տեղափոխել գյումրեցի մեկ այլ աղջկա:

Ս. Մարտիրոսյանը, օգտվելով  նոր զոհի խոցելի վիճակից, պարտադրել է նրան Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվել՝ պատճառաբանելով, թե վերջինս իրեն պարտք է շուրջ 5000 ԱՄՆ  դոլար՝ ճանապարհածախսի, հագուստի եւ բնակության վայր տրամադրելու դիմաց:

Աղջնակը  2011թ. օգոստոսից մինչեւ նույն թվականի դեկտեմբերի 1-ը Տրապիզոնի «Իշիկ» հյուրանոցում զբաղվել է մարմնավաճառությամբ, որից ստացված գումարների զգալի մասը վերցրել է Ս. Մարտիրոսյանը:  Ավելի ուշ հայուհին նույնպես արտաքսվել է Թուրքիայից: 2012թ. փետրվարի 14-ին Ն. Մովսիսյանին եւ Ս. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829