Փետրվարի 9-ին, երբ ՀՀ ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավորներն օրենքներ էին ընդունում իրենց բացակա գործընկերների փոխարեն քվեարկելու գնով, նաեւ արդարանում էին, թե քվեարկել են ոչ թե այլ խմբակցությունների, այլ իրենց՝ ՀՀԿ-ականների փոխարեն՝ նրանց քվեարկության կոճակները սեղմելով: «Թող որեւէ մեկը ԱԺ կոճակներն իր կուսակցությանը չհամարի, դրանք ժողովրդի կոճակներն են, եւ դրանց վրա գրված չէ՝ «Ժառանգություն» կամ ՀՀԿ: Նրանք սեղմել են այն կոճակը, որը սեղմելու իրավունք չունեին, եւ պետք է ենթարկվեն պատասխանատվության, թե ինչպիսի՝ թող որոշեն իրավաբանները»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Առավոտ» օրաթերթ