Իջեւանի տարածաշրջանի Հովք գյուղի միջնակարգ դպրոցն ունի 82 աշակերտ: Այս տարի դպրոցը կունենա 19 շրջանավարտ, սեպտեմբերին առաջին դասարան կհաճախի 2-3 երեխա:
Հովքի դպրոցի տարրական դասարաններում միասին ընդամենը 18 աշակերտ կա, կրթօջախում գործում է 2 երկկոմպլեկտ դասարան:
Ադրբեջանից փախստականներով բնակեցված գյուղում արտագաղթը շարունակվում է, հովքեցիները հիմնականում տեղափոխվում են Ռուսաստան: Ոռոգման ջուր չունեցող, սողանքային գոտում գտնվող գյուղի 164 տներից 45-ի դռները փակ են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ