Լրահոս
Օրվա լրահոսը

Եկել է ֆուտբոլային դիվանագիտությունը փոխելու ժամանակը

Փետրվար 21,2012 12:42

Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Հայաստանը պետք է փոխի ֆուտբոլային դիվանագիտության մոտեցումները: Այսօր երիտասարդ քաղաքական գործիչների հետ «Հենարան» ակումբում հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը . «Ֆուտբոլային դիվանագիտությունից հետո պետք է մեր դիվանագիտությունն իր մոտեցումը փոխի , նոր, ավելի բարձր մակարդակի հսսցնի մեր խնդիրների իրականացումը: Հայ-թուրքական հաբերությունների առումով մեր դիվանագիտոությունը պետք է աշխատի մի ուղղությամբ՝ մենք պատրաստ ենք միջպետական հարաբերությունների, առանց որեւէ նախապայմանի ու սպասում ենք Թուրքիայի նույն մոտեցմանը մեր նկատմամբ»:

Թուրքագետի խոսքերով, հայ-թուրքական արձանագրություններից հետո Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսվեց դիվանագիտական հակամարտություն ու թեեւ արձանագրություններում հաստատված նպատակները չիրականացան, Հայաստանը դիվանագիտական մասով Թուրքիայից մեկ քայլով առաջ ընկավ. « Հայաստանը ցույց տվեց, որ պատրաստ է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները, իսկ Թուրքիան պատրաստ չէ ու օգտագործում է այնպիսի գործոններ, որոնք, ըստ էության, կապ չունեն Հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման հետ: Դիվանագիտական առումով կարողացանք որոշակիորեն մեր երկրի դիվանագիտաան հեղինակությունը բարձրացնել»:

Պարոն Սաֆրաստյանի կարծիքով, ազգային խնդիրների՝ ցեղասպանության ճանաչման, հայկական հարցի առումով Հայաստանը վնաս չկրեց. «Մեր ժողովուրդը հավատարիմ է իր ազգային խնդիրներին, եւ այն ակտիվ վերաբերմունքը, որ ցուցաբերվեց այդ ընթացքում՝ ապացուցեց, որ հավատարիմ ենք մնացել մեր ազգային խնդիրներին: Չկա Հայաստան-Սփյուռք, կա միասնական հայություն, որն ունի միասնական խնդիրներ»:

Թուրքագետն այն կարծիքին է, որ ազգային խնդիրները ունեն գերակա նշանակություն եւ Հայաստանը չի անցնի սահմանը, նույնիսկ եթե անհրաժեշտություն զգա դիվանագիտական որոշ մանեւրումների ու փոխհամաձայնության. «Այսինքն, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում, երկու պետությունները հաստատում են հարաբերություններ առանց որեւէ պրոտոկոլների, փաստաթղթերի նախաստորագրման: Սա էլ կնշանակի, որ Թուրքիան կհրաժարվի ճնշողական քաղաքականությունից: Խոսքը չի գնում բարիդրացիական հարաբերությունների մասին, որովհետեւ երկու պետությունների միջեւ կան լուրջ խնդիրներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829