Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղ միլիոնի հետ

Փետրվար 21,2012 12:21

Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյան

2011թ. դեկտեմբերի 26-ին Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Աստղիկ Եգանյանը , որն այդ ժամանակ փոխարինում էր քաղաքապետարանի գույքահարկի բազայի աշխատողին, նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի դրդմամբ մի օբյեկտի վերջին 5 տարվա գույքահարկի 1 միլիոն 900 հազար դրամ պարտքից գույքահարկի բազայում մուտքագրել է 1 միլիոն 123 հազար դրամ: Իրականում պարտքը մարվել է միայն համակարգչում, այդ գումարը չի մուծվել: Սակայն նոր քաղաքապետ Վարդան Ղալումյանը հասկացել է կատարվածը:

Դրա մասին Աստղիկ Եգանյանը տեղյակ է պահել Վարուժան Ներսիսյանին: Վերջինս 2012թ. հունվարի 26-ի երեկոյան զանգահարել է քաղաքապետարանի աշխատակից Մարինե Գրիգորյանին` նրանից խնդրելով այն աշխատասենյակի բանալին, որտեղ գտնվում է գույքահարկի բազայի տվյալներով համակարգիչը: Նույն գիշերը Աստղիկ Եգանյանը նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի ավտոմեքենայով ժամանել է քաղաքապետարանի շենք,մտել այդ աշխատասենյակ եւ փորձել համակարգչում վերականգնել նախնական իրավիճակը, այսինքն` ցույց տալ այդ հիմնարկի ունեցած գույքահարկի պարտքի իրական չափը:

Աստղիկ Եգանյանին համակարգչային այդ գործողությունը չի հաջողվել եւ նա այդ գիշեր Վարուժան Ներսիսյանի ավտոմեքենայով քաղաքապետարանի շենք է եկել երկրորդ անգամ: Ի Վերջո Աստղիկը «վերականգնել» է այդ հիմնարկի գույքահարկի պարտքը: Սակայն քաղաքապետարանում կատարվածը պարզվել է, Աստղիկ Եգանյանը քաղաքապետ Վարդան Ղալումյանի մոտ ընդունել է իր կատարած ապօրինությունը:

Աստղիկ Եգանյանը եւ Մարինե Գրիգորյանը դեռ աշխատում են Իջեւանի քաղաքապետարանում, սակայն հավանաբար առաջիկայում կազատվեն աշխատանքից: Ներկայումս Տավուշի մարզի քննչական բաժնում այս գործով նյութեր են նախապատրաստվում:

Նշենք,որ գույքահարկի տվյալներով համակարգչի սենյակի բանալին Աստղիկին տրամադրած Մարինե Գրիգորյանը Իջեւանի պահակային ծառայության պետ Գագիկ Գրիգորյանի հարազատ քույրն է: Մարինեի քույր Նարինե Գրիգորյանն էլ ավագանու այն 6 անդամներից է, որը լինելով Վարուժան Ներսիսյանի կողմնակից` չի ներկայանում ավագանու նիստերին:

Հիշեցնենք,որ 2011թ. նոյեմբերի 13-ի ընտրություններում, ՀՀԿ-ի պաշտպանած թեկնածուն` ՀՀԿ անդամ, 12 տարվա քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պարտվեց ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829