Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չեն ուզում քաղաքականացնել իրենց քաղաքացիական շարժումը

Փետրվար 21,2012 11:48

Ուրեմն հանուն ծառերի մարդիկ կռվում են, իսկ հանուն մարդկանց՝ ոչ, որովհետեւ նրանք ինչ-որ քաղաքական ուժի հանրահավաքի մասնակիցներ են եղել: Մարդիկ չեն ուզում քաղաքականացնել իրենց քաղաքացիական շարժումը, մարդիկ խուսափում են քաղաքականությունից, որովհետեւ ուզում են մաքուր մնալ: Ուրեմն նրանք, ովքեր տարիներ շարունակ մեր երկում ենթարկվել են քաղաքական հալածանքների, նրանք, ովքեր պահանջում են ժողովրդավարություն եւ օրենք, մաքուր չեն: Իսկ գուցե եւ տհաս են այնքան, որ ոչ մի կերպ չեն ընկրկում, չեն վախենում, չեն ըաշառվում: Ուրեմն այն մարդիկ, ովքեր չեն հաշտվում մարտիմեկյան ոճրի անպատժելիության հետ, անհասկացող են, չգիտեն, որ կարեւորը ծառերն են, այն անշունչ արարածները, որոնք մարդու պաշտպանության կարիքն ունեն: Իսկ մարդիկ պաշտպանության կարիք չունեն, նրանց իրավունքները կպաշտպանեն մեր արդարագույն դարավորները, մեր հրեշտակ ոստիկաններն ու դատախազները, մարդու իրավունքների խիզախագույն պաշտպանը:

Ընդգծում եմ՝ ասածներիս մեջ բնապահպանների հանդեպ որեւէ բացասական երանգ մի՛ փնտրեք: Նրանք անում են այն, ինչ կարողանում են:

Զ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829