Մաշտոցի այգու հարևանությամբ գտնվող Մարգարյան ծննդատանը գտնվող նորածինների և մայրերի քունը խախտվել է Մաշտոցի պուրակում գիշերը տեղի ունեցած շինարարության պատճառով: Այս մասին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանն է հայտնել ծննդատանն այս գիշեր հերթապահած բժիշկներից մեկը:
«Չենք լռելու»-ն դիմում է պատկան մարմիններին` ծննդատան գիշերային անդորրը խախտած շինարարական կազմակերպությանը վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: