Շաբաթ օրը կայացած ԵԿՄ համագումարի ժամանակ գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարեց, թե ԵԿՄ-ն սատարում է Սերժ Սարգսյանին։ Համագումարի օրը նախագահությունում նստած ԱԺ ՀՅԴ խմբակցության
պատգամավոր, ԵԿՄ վարչության անդամ Արթուր Աղաբեկյանին «Ժողովուրդ»-ը հարց ուղղեց, արդյոք դաշնակցականները եւս սատարում են Ս. Սարգսյանին։ «Ես ՀՅԴ շարքերում եմ 1989թ., եւ առ այսօր հավատարիմ եմ մնացել ՀՅԴ կանոնադրությանն ու ծրագրերին։ ՀՅԴ ԳՄ ցանկացած որոշում հաճույքով կյանքի եմ կոչել»,- ասաց նա։
Իսկ թե ինչու են նման հայտարարություն արել ողջ ԵԿՄ-ականների անունից, Աղաբեկյանն ասաց. «ԵԿՄ-ն մեծ կառույց է, եւ ԵԿՄ անդամ են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։ ԵԿՄ հայտարարությունը քննարկվել է մինչեւ համագումարը հրավիրելը, եւ այդ ժամանակ ձայների մեծամասնությամբ ընդունվել էր նման որոշում։ Բայց ասեմ՝ ԵԿՄ-ն ապաքաղաքական կառույց է, որի անդամներն ազատ են իրենց որոշումներում»։ Թե ովքեր են դեմ եղել Ս. Սարգսյանին, Աղաբեկյանը չմանրամասնեց։
«Ժողովուրդ»