Այսօր երեկոյան «Լուժնիկի» ստադիոնում Մոսկվայի ԲԿՄԱ-ն ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում հյուրընկալելու է Մադրիդի «Ռեալին»:
Հանդիպման բացարձակ ֆավորիտը արքայական ակումբն է: Եվ ոչ միայն իր կազմում հանդես եկող համաշխարհային աստղերի անուններով: «Ռեալի» առավելության մասին խոսում է նաեւ խաղադաշտ մտնող ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը, որը կազմում է շուրջ կես միլիարդ եվրո: Իսկ նրանց դեմ խաղալու է ընդամենը 78 մլն. եվրո ընդհանուր արժողությամբ բանակայինների ակումբը:
Ճիշտ է, փողը չէ, որ ֆուտբոլ է խաղում եւ այս մարզաձեւում ցանկացած անակնկալ հնարավոր է, բայց, այնուամենայնիվ, այն ակումբում հավաքված ֆուտբոլիստների ընդհանուր խաղամակարդակի բավականին ճշգրիտ ցուցանիշ է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ