Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ական երկրապահները նպատակահաոմար չենք գտել մասնակցել ԵԿՄ համագումարին

Փետրվար 21,2012 11:05

Նախկին բաղբանտարկյալ, ԵԿՄ անդամ Աշոտ Զաքարյանը երեկ մեր թղթակցի հետ գրույցում, մեկնաբանելով ԵԿՄ համագումարում հնչած պրոիշխանական մտքերը, ասել է. «Այնպես չէ, որ այդ համագումարի ժամանակ ընդունված հայտարարությունը կարող է անվերապահ աջակցություն գտնել Երկրապահի շարքերում։ Ի վերջո, Երկրապահը միայն այդ համագումարը չէ, երկրապահը հազարավոր մարդիկ են, վստահ եմ, ոչ բոլորն են կիսում այն կարծիքը, ինչ հնչեցվել է համագումարի ժամանակ։ Համագումարը չի կարող արտահայտել բոլոր երկրապահ ազատամարտիկների տրամադրությունները, հատկապես քաղաքական իրադարձությունների հետ կապված։ Ես առնվազն գիտեմ մի քանի հրամանատարներ, ովքեր նաեւ բավականին լուրջ մարդկային ռեսուրս ունեն՝ հավատարիմ մարդիկ, որ չեն կիսում համագումարում հնչեցված այդ մտքերը»։

 

Հարցին՝ դուք էլ ԵԿՄ անդամ եք, ինչո՞ւ համագումարին ներկա չէիք, եւ ինչու՞ Կոնգրեսի համակիր երկրապահներից որեւէ  մեկը ներկա չէր, Զաքարյանը պատասխանել է. «Մենք նպատակահաոմար չենք գտել մասնակցել համագումարին»։

«Հայկական ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829