Հատվածներ դերասան Հովհաննես Ազոյանի հետ հարցազրույցից
– Ինչպե՞ս կբնորոշես այսօրվա Հայաստանի քաղաքացուն:
– Մարդիկ շատ են փոխվել, շատ են տարբերվում մի քանի տարի առաջվա քաղաքացուց։ Հայաստանի քաղաքացիների սերնդափոխություն է տեղի ունեցել։ Կարծում եմ՝ քաղաքական դաշտում Լեւոն Տեր-Պետրոսյանի առկայության եւ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության պատճառով, հետեւանքով կամ արդյունքում Հայաստանում ստեղծվել է որոշակի խոսքի ազատություն։ Այսինքն, դու կարող ես բարձրաձայնել այն հարցերը, որոնք
Կարդացեք նաև
քեզ անհանգստացնում են, եւ դա կդառնա քննարկումների առարկա ու միգուցե ինչ-որ բան փոխվի։ Քաղաքացին այս առումով ազատ է։ Բայց քաղաքացիների մի մասն է դա հասկացել, նրանք ազատ իրենց կարծիքն արտահայտում են, հասկացել են, որ այդ ձեւով կարելի է պայքարել։ Հայաստանը նման է մի բանտի, որտեղ կալանավորների դռները բացել են, բայց նրանց չեն զգուշացրել, որ ազատ են։ Արդյունքում, ով հավատում է, որ ազատ է՝ բանտից դուրս կգա, իսկ ով՝ ոչ, կմնա կալանավոր։
– Ի՞նչն է քեզ Հայաստանում ամենաշատը վախեցնում, որը կարող է նաեւ ստիպել երկրից հեռանալ։
– Ես շատ եմ վախենում իրենց վաճառելու պատրաստ մարդկանցից։ Եթե մարդիկ անընդհատ իրենց վաճառեն, ապա դա կարող է դառնալ բնավորության գիծ։ Եվ հետո, երբ բոլորս իսկապես քաղաքական կամք կունենանք Հայաստանը փոխելու, առողջացնելու, զարգացնելու, կարող ենք
ավելի մեծ խնդրի առաջ կանգնել՝ մարդկային ոեսուրս չենք ունենա։ Այդ մարդկանց այսօր փչացնում, արժեզրկում ենք։ Մարդիկ արժեզրկվում են հենց իրենց իսկ աչքերում։ Դա կարող է դառնալ բնավորության գիծ եւ փոխանցվել իրենց երեխաներին, եւ հետո նորմալ սերունդ էլ չենք ունենա։ Ա՛յ, սա ինձ սարսափեցնում է:
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
«Հայկական ժամանակ»