Հատվածներ ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանի հետ հարցազրույցից
– Չենք լռելու» նախաձեռնությունը «Արի ամուսնանանք» հաղորդումն արժանացրել էր «Աղբ եթերից» մրցանակին։
– Շատ քննադատություններ եմ լսել, բայց էդպես չի կարելի, մենք ընդունակ ենք մեկս մեկիս ոչնչացնելու, մենք ընդունակ չենք վերք բուժելու, եթե տեսնում եք վերք կա՝ խորհուրդ տվեք, բուժեք, խաչ մի քաշեք, ինչ էլ որ լինի, արժանի ա քննադատության, ու կան քննադատության բաներ։ Դա ոչ թե վիրավորում է, այլ ցավացնում է, ես առողջ քննադատությունը շատ եմ հավանում, երբ դա անում ես օգնելու համար։ Իսկ ինչի «ՏՕՏ» չի կոչվում, որ աղբ ա կոչվում, թող կոչվի՝ օգնություն կամ քննադատություն եթերի… Ախր լավ բառեր օգտագործեք, աղբը ո՞րն ա, աղբը աղբանոցում ա լինում, դուրդ չի գալիս, զանգի-ասա՝ դուրս չի գալիս։ Իհարկե, աղբեր շատ կան, բայց դա ասել, որպեսզի վիրավորել, չուզող մարդիկ ուրախանան, դա չարությունից է գալիս, եթե քննադատությունն անում ես ինձ օգնելու համար, ես քո ծառան եմ, ընդունում եմ։
– Ի վերջո հաղորդումն ինչքանո՞վ է օգնում նրանց ամուսնանալ։
– Արդեն մեկ զույգ ամուսնացել ա, մեկը՝ նշանվել, միջին սերնդի մի զույգ էլ կա, որ հիմա շատ լավ հարաբերությունների մեջ են ու ասեցին, որ անպայման Ձեզ իմաց կտանք։ Իսկ երբ իմաց են տալիս ամուսնության մասին, մենք հենց տաղավարում իրական զագսավորում ենք նրանց։ Հաղոոդումը հեռուստատեսային շոու ծրագիր է, բայց զույգ ընտրելը դա իրականություն է։ Շատ հազվադեպ՝ 10-20 տոկոսի դեպքում, երբ դեպք ա
պատահում, ու զույգը չի գալիս, մենք այդ դեպքում հրավիրում ենք զույգեր
ու նույնիսկ վճարում ենք, որ միւպն թե այդ օրը գան, բայց հիմնականում
դրանք իրական զույգեր են։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
«Հրապարակ»