Պաշտոնական տվյալներով, 2011-ին Ռուսաստան ներգաղթած հայերի թվի աճը կազմել է 31,7 հազ մարդ: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով Կոմերսանտը, այս մասին վկայում են Ռուսաստանի վիճակագրական գործակալության տվյալները:
2011-ին առավելագույն աճ են ապահովել (ժամանածները մինուս մեկնածները) Ուզբեկստանից (62,6 հազ.), Ղրղըզստանից (40,7 հազ.), Տաջիկստանից (34,1 հազ.), Հայաստանից (31,7 հազ.), Ղազախստանից (30,4 հազ.) ժամանած միգրանտները: