Նա առնվազն վեց ամիս չի մտնի խաղադաշտ
«Վալենսիա» ֆուտբոլային ակումբը Եվրոպայի լիգայի եւ Իսպանիայի առաջնության մնացած մասը հարկադրված է անցկացնել առանց կիսապաշտպան Էվեր Բանեգայի: Արգենտինացի 23-ամյա ֆուտբոլիստն անհատական մարզումից տուն վերադառնալու ճանապարհին մեքենան լիցքավորելու համար կանգ է առել բենզալցակայանում, սակայն մոռացել է միացնել ձեռքի արգելակը: Արդյունքում, մեքենան տեղից շարժվել է եւ կիսապաշտպանին սեղմել մայթեզրին՝ կոտրելով նրա երկու կողոսկր: Երեկ «Բոկա Խունիորսի» նախկին խաղացողին պետք է վիրահատեին: Բժիշկների խոսքերով, վերականգնվելու համար ֆուտբոլիստին անհրաժեշտ է լինելու առնվազն կես տարի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ