«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հայտարարությունը
Երեկ ժամը 23:00-ի սահմաններում Մաշտոցի այգում շինարարություն սկսեց, ինչը ևս մեկ անգամ հաստատելու եկավ, որ իշխանություններն անցել են ցինիզմի գիշերային ռեժիմի: Այն հատվածում, որտեղ բնապահպանները կանգնած էին մինչև ժամը 19-00-ն` հույս փայփայելով, որ որևէ մեկի մտքով չի անցնի գիշերը շինարարություն իրականացնել, կեսգիշերին մոտ սկսվեց խանութ-կրպակների տանիքների, դռների և լուսամուտների մոնտաժումը: