Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Թուրքամետ «Գուգլը»

Փետրվար 21,2012 01:47

www.lezu.am կայքում, որը «Լեզվի ժողովրդական տեսչություն» կոչվող շարժման կայքն է, տեղադրված է «Գուգլի թարգմանչական խարդավանքները» հոդվածը, որում ցույց է տրվում, թե ինչպես է Գուգլի թարգմանչական համակարգը «թրքամետ» թարգմանություններ կատարում` հայերենից անգլերեն, մասնավորապես  բերվում են հետեւյալ օրինակները.

ես կսիրեմ Արցախը –  I love Turkey
ես սիրում եմ Ղարաբաղը – I love Turkey
ես սեր Ղարաբաղը – I love Turkey
իմ սեր Արցախը – I love Turkey
Ես պաշտում եմ Արցախը- I adore the EU
Ես պաշտում եմ Ղարաբաղը   – I adore my issue
Ես պաշտպանում եմ Արցախը – I support the EU
Ես օգնում եմ Արցախը – I help to Turkey
Ես օգնում եմ Ղարաբաղին – I help my issue
Ես պայքարում  եմ Արցախի համար – I’m fighting for the
Ես պայքարում  եմ Ղարաբաղի համար – I’m in for the fight
Կայքում բերված են բազմաթիվ այլ օրինակներ եւս, եւ կոչ է արվումտեղեկատվական անվտանգության հարցերով զբաղվող մարմիններին` «շուտափույթ ստանձնել այս խայտառակ իրավիճակը շտկելու պատասխանատվությունը»:
Մեր կողմից հավելենք միայն, որ նույնն է նաեւ Գուգլի թարգմանչական համակարգում հայերենից ռուսերեն թարգմանության պարագայում: Բերված օրինակներից մեկով` «Ես սիրում եմ Ղարաբաղը» փորձեցինք թարգմանել ռուսերեն, համառորեն բերում էր «Я люблю Турцию» տարբերակը:
Ընդ որում, եթե անգլերեն տարբերակի ժամանակ սեղմելով Turkey բառը, կարող եք կարդալ այլընտրանքային տարբերակներ, այդ թվում` Karabakh, ապա ռուսերենի դեպքում բերում է միայն մի բառ` Турция:  Երեւան եւ Ղարաբաղ բառերը ռուսերեն «թարգմանվում են» в, кроме, про, по իսկ Արցախը` новости.
Միակ բանը, որ մի քիչ սփոփում է, այն է, որ նույնքան վատ վիճակում է նաեւ Ադրբեջանը: Երբ գրում ես «Ես սիրում եմ Ադրբեջանը», թարգմանում է պարզապես` Я люблю: Ադրբեջան բառի փոխարեն դատարկություն է: Նույն արտահայտությունն անգլերեն թարգմանում է այսպես` I love to: Էլի առանց Ադրբեջան բառի: Երբ to-ի վրա սեղմում ես, բերում է մի քանի այլ տարբերակ` Azerbaijan, Turkey, in, The: Եթե գրում ես` «Ես սիրում եմ Բաքուն», բերում է «I love Turkey»: Ռուսերենն էլ համապատասխանաբար` «Я люблю Турцию»: Փաստորեն, Գուգլի թարգմանիչը ոչ թե հակահայկական, այլ պարզապես` թուրքամետ քաղաքականություն է «վարում»:
Հետաքրքիր է, որ Ստեփանակերտի վրա ոչինչ չեն արել կամ չեն կարողացել անել, եւ այն նույնությամբ թարգմանվում է Степанакерт, կամ անգլերեն` Stepanakert: Նույնը նաեւ` Հայաստանի դեպքում. թարգմանվում է առանց հիմարությունների` Армения,  կամ` Armenia:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829