Լրահոս
Օրվա լրահոսը

Բիբերն իրականացրեց փոքրիկ երկրպագուհու երազանքը

Փետրվար 20,2012 22:43

Պարզվում է, Ջասթին Բիբերը ոչ միայն սիրված է, այլեւ գթասիրտ. օրերս երգիչը բոլորին ապացուցեց, թե որքան մարդասեր է:  Նա իրականացրեց իր փոքրիկ երկրպագուհիներից մեկի երազանքը, ով տառապում է գլխուղեղի քացկեղով: Ջասթինը, չնայած իր չափից շատ զբաղվածությանը, Մասաչուսեթսից դեպի Նյու Յորք թռչեց, որպեսզի այցելի վեցամյա Ավալանա Րուտին: Glamour.ru-ի փոխանցմամբ՝ փոքրիկի երազանքն ի կատար ածելու հարցում մեծ դեր է խաղացել Facebook-ը, որտեղ էլ հիվանդ երեխայի էջը տեսել է երգչի մենեջեր Սկուտեր Բրաունն ու Ջասթինին առաջարկել տեսակցել փոքրիկին: Երգիչն իր մարդասիրական քայլից հետո Twitter-ում գրել է, որ փոքրիկ Ավալանան հրաշք է, որն իրեն  ոգեշնչել է. «Նա յուրահատուկ փոքրիկ էր»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829