Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող գնան պառկեն, հաճույք ստանան». Թեղուտի գերանների վրա պառկելու տարոսը Բախշյանը փոխանցեց ՀՀԿ-ին

Փետրվար 20,2012 21:54


Մաշտոցի այգում այսօր պատգամավորներից ներկա էին «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները: Ինչպես Թեղուտի դեպքում, այնպես էլ հիմա ՀՀԿ անդամները վստահեցնում են, որ շինարարության դեմ պայքարող քաղաքական ուժերի համար դա ընդամենը PR  է: Այս առնչությամբ Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ՀՀԿ-ին խնդրեց փոխանցել՝ «Հրավիրում ենք, թող գան, իրենք էլ իրենց PR -ն անեն»:

Նմանատիպ մի հրավեր էլ իշխանությանն ուղարկեց Անահիտ Բախշյանը՝ ասելով. «Թող ՀՀԿ-ն էլ գար՝ քաղաքապետի գլխավորությամբ, իրենց  PR-ն աներ, ժողովուրդն էլ բոլորը միաձայն, սիրուն, բաց, ակտիվ, սրտանց գնային իրենց ընտրեին: Մենք էլ յոլա կգնայինք»:

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը վերջերս հրավիրած ասուլիսում հեգնել էր «Ժառանգության» պատգամավորների՝ Թեղուտ կատարած այցը՝ ասելով, որ լավ է Թեղուտի պատմությունն եղավ, եւ նրանք գնացին գերանների կողքը պառկեցին՝ նկարվեցին: Այս առնչությամբ Անահիտ Բախշյանը «նկարվելու տարոսը» ՀՀԿ-ին մաղթեց. « Թող գնան պառկեն, հաճույք ստանան այդ՝ ժողովրդին ծառայելու եւ ժողովրդի կամքը արտահայտելու հնարավորությունից: Ինչո՞ւ հիմա որեւէ մեկը չկա, որովհետեւ այս հասարակության մեջ չեն համարձակվի հայտնվել: 2008-ի մարտի 1-ին, երբ ԱԺ-ում արտակարգ իրավիճակ էր, գիշերվա ժամը 2-ին ես ասացի իրենց՝ եթե դուք բոլորդ այնտեղ լինեիք՝ այս սպանդը չէր լինի, պարտավոր էիք ժողովրդի հետ լինել: Ինձնից  հետո մի պատգամավոր, չեմ ուզում անունը տալ, վեր կացավ ասեց՝ փորձեցի,  դու գնում էիր՝ քեզ ծափ էին տալիս, ես գնացի՝ հարձակվեցին, քիչ էր մնում ինձ ծեծեին: Թող այնպես անեն, որ իրենց էլ ծափ տան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829