Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ում ջանում են փրկե՞լ մանր բիզնեսը

Փետրվար 20,2012 21:42

Լուսանկարը՝ https://urikhanyan.wordpress.com-ից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին լուրջ ծրագրով է ներկայանալու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով հարցին ի՞նչ հարցեր են քննարկվել շաբաթ օրը Երեւանի կոնյակի գործարանի հարեւանությամբ գտնվող կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հավաքի ժամանակ, որին ներկա են եղել նաեւ Ռուսաստանի Դաշնությունից հրավիրված մասնագետներ:

Մեր զրուցակիցը, որը մասնակցել էր սույն հավաքին, մանրամասնեց, թե մասնագետները եղել են ոչ միայն ՌԴ-ից. «Հրավիրված էին տարբեր երկրներից համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետներ, ինչպիսիք են պրոֆեսոր Կրիսովատինը, Բրինբերգը եւ այլք»:

Բավականին երկար տեւած քննարկումների ժամանակ` լսելով այդ մարդկանց տեսակետները եւ ներկայացնելով սեփական առաջարկներն ու մոտեցումները, փորձ է արվել հայաստանյան տնտեսությունը «փրկելու» ճանապարհներ գտնել: Ձեւավորվել են աշխատանքային խմբեր, որոնք վերլուծությունների արդյունքում կներկայացնեն կոկրետ առաջարկներ: Դրանք տեղ կգտնեն ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում:

Մեր զրուցակցի մատուցմամբ` խնդիր կա առաջարկները հայաստանյան իրականության հետ համապատասխանեցնելու: «Օրինակ, առաջարկ կա մանր բիզնեսին ժամանակավոր ազատել եկամտային մասով հարկերից` պահպանելու համար այդ ընկերությունները, որոնք նաեւ աշխատատեղեր են ստեղծում: Եթե պետությունն ինքը չի կարողանում աշխատատեղերի խնդիրը լուծել, ուրեմն պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս կերպ գոնե խնդրին լուծում տալ: Բայց մեր իրականության հետ հակասող խնդիրներ կան. ասենք` այդ դեպքում ինչպե՞ս են լրացվելու պետբյուջե մտնող գումարները եւ այլն»,– ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ այս քննարկումների արդյունքում ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին հանրությանը ներկայանալու է լուրջ ասելիքով:

Հարցին` ԲՀԿ-ում չե՞ն քննարկում տարբերակներ, թե ինչպե՞ս խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերել, մեր զրուցակցի արձագանքը եղավ. «Բիզնեսը պետք է լինի հարկային դաշտում. Դա ի՞նչ քննարկելու բան է»: Դիտարկմանը, որ ցավոք, հայաստանյան իրականության մեջ ոչ բոլոր գործարարներն են բարեխիղճ հարկատուներ, համաձայնեց, բայց այլ մեկնաբանություններ չարեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829