Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխգնդապետը՝ ակտիվիստներին. «я тоже Спартак» (Տեսանյութ)

Փետրվար 20,2012 21:31

Այսօր Մաշտոցի այգում «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանին բացատրում էր, որ ինքը եկել է, «որ երեխեքը չվնասվեն»: Տիկին Բախշյանի դիտարկմանը, որ շինաշխատանքներն օրինական չեն, ոստիկանը պատասխանեց. «Ընդունում եմ ձեր ասածը: Ենթադրենք, մի անօրինականություն թույլ է տրվել, հիմա արդյոք որեւէ մեկին իրավունք վերապահե՞նք հաջորդ անօրինականությունն անել»:

Ըստ ոստիկանի, անօրինականություն է նաեւ ուրիշի տարածքը վնասելը, ուրիշի գույքին՝ տաղավարին ոտք դնելը:

Ոստիկանները վստահեցնում էին, որ իրենք հակված չեն բախման, իսկ տիկին Բախշյանը նկատեց. «Դուք բարձր հասարակությանը սազական ոստիկան եք, որ բախումը թույլ չեք տվել»:

Կարեն Մովսիսյանի ներկայացմամբ «գեղեցիկ զրույցը» ակտիվիստների հետ նրա համար է, որ գան մի ընդհանուր եզրակացության. «Ժողովուրդ ջան, ես չեմ կարող համակարծիք չլինել այս ամեն ինչի հետ, բայց մի որեւէ անօրինականության դեմ պայքարելու ժամանակ չի կարելի շարք անօրինականությունների գնալ»:

Կ. Մովսիսյանը պարբերաբար ասում էր, որ չունեք կազմակերպիչ, չունեք առաջնորդ, ինքնաբուխ ակցիա է, խախտում եք օրենքը: Ակտիվիստներից մեկը նրան ասաց՝ «Պարոն Մովսիսյան, я Спартак», իսկ Կարեն Մովսիսյանը պատասխանեց. «Հասկացանք, я тоже Спартак, բայց չի կարելի ամեն ինչը շրջանցել, սա հանգեցնելու է վերջը վատ բանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829