Քսանչորս տարի առաջ՝ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհուրդն ընդունեց ազգային ինքնորոշման իր իրավունքը հաստատող պատմական փաստաթուղթ: Խորհրդային Միության ամբողջատիրական համակարգի փլուզման առաջին խորհրդանիշը հանդիսացող այդ փաստաթուղթը ազդարարեց մեր պայքարի սկիզբը հանուն մարդու իրավունքների լիարժեք իրացման և հանուն հայրենի հողում մարդու խաղաղ և ստեղծագործ կյանքի: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորում է հայ ժողովրդին այս խորհրդանշական օրվա առիթով, որը սկիզբն էր դեպի ազատություն, անկախություն և արդարություն տանող մեր հարատև և լավատեսական ճանապարհի:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն